«Լրագրողներ առանց սահմանների»-ն քննադատել են Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան քննարկում կազմակերպած հաղորդման փակումը


Յուլիս 01, 2010 10:56
Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը (RSF) քննադատել է Թուրքիայի ռադիո–հեռուստատեսութեան խորհրդի կողմից Haberturk հեռուստաընկերութիւնով ցուցադրւող Teke Tek հաղորդման արգիլումը, որի ընթացքում քննարկւել է Հայոց Ցեղասպանութիւնը։
Թուրքիայի ռադիոհեռուստատեսութեան խորհուրդը որոշում է ընդունել փակել յիշեալ հաղորդաշարը, քանի որ հաղորդաշարի հիւրերից ստամբուլահայ լեզւաբան Սեւան Նիշանեանը, իբր նսեմացրել է Թուրքիայի հանրապետութիւնը՝ անցնելով քննադատութեան թոյլատրելի սահմանները։
Միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութիւնը կոչ է արել չեղեալ համարել այդ չհիմնաւորւած որոշումը։
Նշենք, որ Haberturk-ի Teke Tek հաղորդաշարի ժամանակ 2 անգամ միմեանց հետ բանավիճել են ստամբուլահայ Սեւան Նիշանեանը եւ Թուրքիայի պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ, տխրահռչակ Եուսուֆ Հալաչօղլուն։ Լեզւաբան եւ լրագրող Սեւան Նիշանեանը ուղիղ եթերում հեռուստադիտողներին Հայոց Ցեղասպանութիւնը ապացուցող փաստեր է ներկայացրել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: