Դաշնակցութեան 24 ներկայացուցիչներ հացադուլ կը յայտարարեն, 50-ը՝ նստացոյց
14.09.2009
Ռուզաննա Ստեփանեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) 24 ներկայացուցիչներ, այդ թւում՝ Ազգային ժողովի դաշնակցական պատգամաւորներ եւ ղեկավար այլ անձինք, հացադուլ են անցկացնելու արտգործնախարարութեան եւ կառավարութեան շէնքերի դիմաց՝ իրենց բողոքն արտայայտելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրւած արձանագրութիւնների դէմ։
Հացադուլաւորներին նստացոյցով կմիանան եւս 50 դաշնակցականներ։
ՀՅԴ-ի Բիւրոյի անդամ, Դաշնակցութիւն խոհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեան, երկուշաբթի լրագրողներին փոխանցեց, որ իր կուսակցութիւնը ամէն ինչ անելու է, որպէսզի կանխի այդ փաստաթղթերի վաւերացումը, քանի որ արձանագրութիւնները «հակասում են Հայաստանի ազգային անվտանգութեան ռազմավարութեանը»։
Դաշնակցական պատգամաւորի փոխանցմամբ, արտգործնախարարութիւնը ռազմավարական սխալ է թոյլ տւել եւ ՀՅԴ-ն այս փուլում պահանջում է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը։
«Ի հարկէ, նաեւ նկատի ունենալով, որ նախագահը պէտք է տեսնի այս վէճի արդիւնքները եւ անի համապատասխան հետեւութիւններ եւ դրանից յետոյ բխող քայլեր։ Եթէ նա դա չանի, բնականաբար, մեր հասցէատերերի թիւը կավելանայ», - ասաց Յովհաննիսեանը։ - «Մեր ճնշումը իշխանութեան վրայ կաւելանայ ճիշտ համաչափ՝ նրա թոյլ տւած սխալներին»։
Վահան Յովհաննիսեանի գնահատմամբ, նախագահ Սերժ Սարգսեանը «թոյլ տրւած սխալները» կուղղի միայն եւ միայն հասարակութեան ճնշման տակ։
«Կարծում եմ նրան արդէն նետել են ծուղակը։ Նա կարող է դուրս գալ այդ ծուղակից, բայց պէտք է ուզի։

Եւ իհարկէ, ամէն ինչ արւում է, որպէսզի հասարակական ճնշումը թուլանայ, որպէսզի քայքայւեն ու փլուզւեն այն ուժերը, որոնք իրականում կարող են այս արդար ճնշումը գործադրել։ Այստեղ պատասխանն է, թէ ինչ տեղի ունեցաւ «Ժառանգութեան» հետ», - ասաց Յովհաննիսեանը։
Օգոստոսի 31-ին նախաստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններով նախատեսւում է քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին։
Դաշնակցութիւնը բազմիցս հնչեցրել է իր մտահոգութիւնները այս փաստաթղթերի առնչութեամբ։

0 Պատգամ:
Post a Comment