Թուրքիայում Աւտովթարից զոհւել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ


16:42 / 15.09.2009
NEWS.am-ը առաւօտեան տեղեկացրել էր, որ Թուրքիայի Էրզինջան-Էրզրում աւտոճանապարհին, գիշերը ժամը 2:45 րոպէին, 10-րդ կիլոմետրի վրայ վրացական DQD 531 պետհամարանիշի «ՋԻՊ» աւտոմեքենան խախտելով հոծ գիծը մտել էր հանդիպակաց երթեւեկելի գօտի եւ դիմայար հարւածել դէպի Ստամբուլ գնացող ուղեւորատար աւտոբուսին, որի մէջ եղել են 46 ուղեւոր։

Վթարի արդիւնքում մարդատար մեքենայի վեց ուղեւորները տեղում զոհւել են, որոնց թւում են եղել Վրաստանի քաղաքացիութիւն ունեցող Դենիս Դաւիդովը (40), Լաշա Ծագարեշվիլին (41), Թեօ Բերձենիշվիլին (42), եւ Հայաստանի քաղաքացիներ՝ Լեւոն Խաչրեանը (18), Կարէն Խաչատրեանը (41), Գայեանէ Յարութիւնեանը (40): Ուղեւորատար աւտոբուսի 14 ուղեւորներ վիրաւորվել են։ Այս մասին տեղեկացրել է թուրքական Hurriyet թերթը։



NEWS.am

0 Պատգամ: