Մեկնարկում է Սերժ Սարգսեանի նախաձեռնած կուսակցապետերի հաւաքը` նւիրւած հայ-թուրքական արձանագրութիւններին


10:00 / 17.09.2009
Ժամը 14-ին Երեւանի Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսեանը Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցութիւնների ղեկավարներին հրաւիրել է քննարկման` նւիրւած Հայաստան — Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլին, ինչպէս նաեւ նախաստորագրւած արձանագրութիւններին:
Յիշեցնենք, որ սա այս ձեւաչափով թւով երրորդ թեմատիկ հանդիպումն է: Կուսակցապետերի մասնակցութեամբ առաջին հաւաքը նւիրւած էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ արդէն այս տարւայ մարտին հրաւիրւած հաւաքը կրում էր «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» խորագիրը:
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսին անդամակցող կուսակցութիւնները չեն մասնակցելու այս հաւաքին, քանի որ այն համարում են իմիտացիայ: Նաեւ ուժի մէջ է մնում ՀԱԿ-ի նախապայմանը, ըստ որի, նրանք պատրաստ են իշխանութիւնների հետ ցանկացած հարց քննարկել բացառապէս բոլոր քաղբանտրակեալներին ազատ արձակելուց յետոյ, իսկ ներկայումս մօտ 20 մարդ քաղաքական դրդապատճառներով գտնւում է անազատութեան մէջ:


NEWS.am

0 Պատգամ: