Քաղաքագէտ.–
«Հայկական հարցի լուծման հիմնական ճակատը մնում է Արցախի հարցը եւ մենք դա չպէտք է անտեսենք»




18:49 / 16.09.2009
Տարածաշրջանում սկսւած ինտեսիւ գործընթացի նախաձեռնողը Ամերիկայի Միացեալ Նահանգներն է: Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք յայտնեց քաղաքագիտական գիտութիւնների դոկտոր Լեւոն Շիրինեանը:

Քաղաքագէտը կարծում է, որ ԱՄՆ-ը սա անում է՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում իր դիրքորոշումը չփոփոխելու համար: Եթէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման յստակօրէն օգտագործի ցեղասպանութիւն բառը, ապա դա որոշակի փոփոխութիւնների կը բերի Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Շիրինեանն ասում է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականութիւնը չփոխելու համար փորձում է ինտեսիւ բանակցութիւնների եւ գործընթացի մղել երկու երկրներին:
Չնայած, որ նախկինում բանախօսը այդքան էլ կողմ չէր Թուրքիայի հետ սահմանի բացմանը, նա այսօր կարծում է, որ սահմանը պէտք է բացւի եւ մենք էլ պէտք է այս արձանագրութիւններից եւ սկսւած գործընթացից նւազագոյն վնասներով դուրս գանք եւ օգուտ ստանաք:
«Մենք չենք կարող չգնալ սահմանի բացմանը: Պէտք է գնանք, որպէսզի կարողանանք պաշտպանել մեր հարցերը»,- նշեց նա:
Լեւոն Շիրինեանը, անդրադառնալով արցախեան խնդրին, ասաց, որ այս արձանագրութիւնները եւ քննարկումները դուրս են թողել ղարաբաղեան հակամարտությեան կարգաւորման հարցը:
«Ես կարծում եմ, որ հայկական հարցի լուծման հիմնական ճակատը մնում է Արցախի հարցը եւ մենք դա չպէտք է անտեսենք»:




NEWS.am

0 Պատգամ: