Ոչինչ չի մոռացւում... ուրացո՞ւմ է ...
Լինելով հինաւուրց մշակոյթի կրող՝ մենք՝ հայերս, միշտ հպարտացել ենք, որ դարեր շարունակ տարբեր փորձութիւններում, ոչնչացման վտանգի տակ, շրջապատւած լինելով օտարալեզու եւ օտարադաւան հարեւաններով ու թշնամիներով, այնուամենայնիւ, վեհութեամբ պահպանել ենք մեր հիմքերի հիմքը հանդիսացող հայոց լեզուն, երես չենք թեքել Հայ Առաքելական եկեղեցուց, չենք դաւաճանել Հայկ Նահապետի պատգամներին եւ աշխարհի յորձանուտում շարունակում էինք մնալ Հայ:
...Անդրադառնալով վերջին շրջանի հիմնական խնդիր դարձած Հայ-թուրքական յարաբերութիւններին՝ յայտնում ենք մեր զօրակցութիւնը բոլոր դէմ արտայայտուողներին՝ ողջունելով հնչեցւող գնահատականները (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի (Ա.Պապեանի), «Ազգային Միաբանութիւն» կուսակցութեան (Ա.Գեղամեանի), «Արարատ» ՌԿ-ի (Ա.Այվազեանի) եւ այլոց):
Շատերի նման մենք էլ ենք կրկնում. քանի դեռ լուծւած չէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը, քանի դեռ թուրքական պետութիւնները (Թուրքիան եւ Ադրբէջանը) շարունակում են իրենց ռազմատենչ քաղաքականութիւնը՝ խօսք չի կարող լինել յարաբերութիւնների մասին, այլ միմիայն՝ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ մասին:

Հարց ենք յղում ողջ հայութեանը՝ կարո՞ղ ենք ուրանալ սովի մատնւած հայ մանուկների մահը եւ պատւազրկած հայ օրիորդների աղերսը, կարո՞ղ ենք ուրանալ հայ հերոսների անձնուրաց պայքարը եւ նահատակների յիշատակը, կարո՞ղ ենք ուրանալ կեանքի գնով փոխանցւած իմաստնութիւնը եւ Սասնա սարերում միշտ հնչող Դաւթի կոչը...
Մենք չենք ուրանում, ուստի եւ պահանջում ենք անյապաղ դադարեցնել Թուրքիայի հետ բոլոր բանակցութիւնները՝ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:
Վկայակոչելով Հայոց Մեծն Նախնիներին եւ Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝
կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան նախագահին՝ վերյիշէ՛ք ազգի Աւանդութեան ժառանգափոխութեան հանդէպ Ձեր պատասխանատուութիւնը,
կոչ ենք անում Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ականջալուր եղէք գմբեթներին ծածանւող թուրքական դրօշի տակ ուշագնաց հայ եկեղեցիների լռութեանը,
կոչ ենք անում իւրաքանչիւր հայի՝ տէր կանգնէք պատմութեան արդարութեանը եւ պապերի պատգամին. բոլորս միասին վերջ տանք հայոց ինքնակործանմանը:

«Նոր Հայաստան» հ/կ
«ԱԶԱՏ ՕՐ»
0 Պատգամ:
Post a Comment