Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ քննարկել է Հայ-թուրքական հաշտեցման հարցը


17:38 / 15.09.2009
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջէյմս Ջեֆրին իր գոհունակութիւն է յայտնել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet թերթը։
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջէյմս Ջեֆրին այցելել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վերջերս ընտրւած նախագահ Մեհմեդ Ալի Շահինին եւ շնորհաւորել նրան։ Լրատւամիջոցների համար փակ հանդիպումը տեւել է մօտ 30 րոպէ։ Հանդիպումից յետոյ ԱՄՆ դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնաւորապէս ասել է. «Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին մենք աջակցում ենք, եւ տայ Աստւած, որ այն շարունակւի։ Մենք շատ վճռական խաղաղութիւն եւ կայունութիւն ենք փնտրում Կովկասում։ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման քննարկումների որոշումը դուք էք կայացնելու»,-ասել է Անկարայում ԱՄՆ դեսպանը թուրք լրագրողներին։



NEWS.am

0 Պատգամ: