Հայ գերու մահւան մասին
ԵԵԽՎ–ում ընդունւած
հռչակագրի տակ
19 օտարերկրացի
պատւիրակ է ստորագրել
14:27 • 12.10.10
Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատւիրակութեան անդամ, ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Զարուհի Փոստանջեանը, ի պատասխան Ադրբեջանի պատւիրակութեան հեղինակած «Ադրբեջանի զինւորների դիակներն իրենց պետութեանը վերադարձնելու անհրաժեշտութիւնը» հռչակագրի, հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ-ում շրջանառութեան մէջ է դրել «Հայ գերու մահը Ադրբեջանում» անւամբ գրաւոր հռչակագիր։ Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Զարուհի Փոստանջեանը, հայկական կողմի հռչակագրի տակ ստորագրել է վեհաժողովի 25 պատւիրակ, որից միայն 6-ն են եղել հայեր։ Այնինչ Ադրբեջանի փաստաթղթի տակ ստորագրել է ընդամէնը 22 պատւիրակ, որոնցից 16-ը՝ թուրքեր և ադրբեջանցիներ։
Ըստ Փոստանջեանի՝ երկու փաստաթղթերն էլ վեհաժողովում ընդունւել են և պաշտօնական փաստաթղթեր են համարւում։ Նմանօրինակ փաստաթղթերի համար ստորագրահաւաք անցկացնելը Զարուհի Փոստանջեանը օգտակար քարոզչութիւն է համարում, քանի որ փաստաթղթի տակ ստորագրող անձինք մանրամասն հետաքրքւում են խնդրով։
Պատգամաւորի խօսքով՝ ԵԽԽՎ-ում թուրք ղեկավար ունենալն իր մէջ մեծ վտանգներ է պարունակում։ Այնինչ հայկական կողմը քարոզչութիւն իրականացնելու հարցում յետ է մնացել։ Դա այն դէպքում, երբ Ադրբեջանն ամէն յարմար առիթի այդ ամիբիոնում բարձրաձայնում է, թէ իբր իր տարածքի 20 տոկոսը գրաւել են, կան 1 մլն փախստականներ։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment