Անթալիայում դաժան ծեծի
է ենթարկւել նորվեգացի թոփ-մոդելը
Հոկտեմբեր 12, 2010 13:31
Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա հանգստավայրում իր հանգիստ անցկացնող նորվեգացի թոփ-մոդել Ջանիս Մարիա Վիլսոնը դաժան ծեծի է ենթարկւել այն բանի համար, որ փորձել է յետ վերադարձնել խանութից գնւած հագուստը, որի շղթան չի աշխատել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ նորվեգացի մոդելը ոստիկանութիւնում բողոքը յայտնելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում նշել է, թէ ինքը հագուստի խանութից գնել էր հագուստ, որի շղթան չի աշխատել, իսկ երբ փորձել է վերադարձնել այն, խանութի սեփականատէրը եւ վաճառողը իրեն ծեծի են ենթարկել։ «Ինձ գցել էին գետին եւ անխնայ հարւածում էին։ Ես կապտուկների պատճառով չեմ կարող մասնակցել ցուցադրութիւնների»,-նշել է թոփ-մոդելը։
Խանութի վաճառողն էլ իր հերթին յայտնել է, թէ նորվեգացի մոդելը երկու օր առաջ եկել էր իրենց մօտ եւ հագուստներ փորձել։ «Այնուհետ նա կրկին եկաւ իր մօր հետ, վերցրեց 5 հագուստ, մտաւ հանդերձարան, սակայն դուրս գալուց յետոյ նրա մօտ 4 հագուստ էր։ Երբ նրան յայտնեցի, որ մէկ հագուստ պակաս է, նա եւ նրա մայրը ինձ ծեծի ենթարկեցին»,-յայտնել է խանութի 35-ամեայ վաճառողը։
Ոստիկանութիւնը դէպքի կապակցութեամբ հետաքննութիւն է սկսել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: