Ադրբեջանը համարեա
կրկնակի մեծացնում է
ռազմական բիւջէն

19:41 • 12.10.102011թ.
Ադրբեջանը կաւելացնի պաշտպանութեան (յարձակողական) ոլորտի բիւջէտային ֆինանսաւորման ծաւալները 89,7 տոկոսով՝ հասցնելով 2 միլիարդ 511 միլիոն մանաթի։
Ինչպէս յայտնում է 1news.az-ը, այս մասին յայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում։
«Պետական բիւջէի նախագծում 2011թ. պաշտպանութեան (յարձակողական) համար նախատեսւած է 1 մլրդ 325 մլն մանաթի յատկացում։ Նաև երկրի ռազմական պոտենցիալի ուժեղացմանն ուղղւած յատուկ նախագծերի ֆինանսաւորման համար ծրագրւում է յատկացնել 1 մլրդ 87 մլրդ մանաթ՝ Ադրբեջանի նախագահի հրահանգի համաձայն։ Նաև որոշակի միջոցներ կը յատկացւեն պետական ներդրումային ծրագրի շրջանակներում»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Tert.am

0 Պատգամ: