Թուրքիայում առնէտը կծել է
քնած ադրբեջանցի ուսանողու շրթունքը
Հոկտեմբեր 12, 2010 11:50
Թուրքիայի Մանիսա քաղաքում կազմակերպւած համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանից ժամանած ասպիրանտը քնած ժամանակ առնէտի յարձակման է ենթարկւել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` համաժողովին մասնակցող ադրբեջանցի 25-ամեայ աղջիկը գիշերել է Մանիսայի ուսուցիչների հիւրատանը, որտեղ էլ դէպքը տեղի է ունեցել: Գիշերը ժամը 4:00-ի սահմաններում Մամեդովան սկսել է բղավել: Հարեւան սենեակներից մօտեցել եւ պարզել են, որ քնած ժամանակ ադրբեջանցի աղջկայ շրթունքը կծել է առնէտը: Աղջիկն անմիջապէս հիւանդանոց է տեղափոխւել, որտեղ համապատասխան ներարկումներ են արւել:
Առաւօտեան Ռուհենգիզ Մամեդովան հապշտապ հաւաքել է իրերն ու մեկնել Ադրբեջան:
Մանիսայի ուսուցիչների հիւրատան աշխատակազմը անհանգստացած է առնէտի հետ կապւած պատմութեամբ, քանի որ Թուրքիայի փոխվարչապետ Բիւլենթ Առընչը ամէն անգամ Մանիսա գալիս, ուսուցիչների հիւրատանն է գիշերում:
Նշենք, որ Milliyet-ի յիշեալ հրապարակման տակ հետաքրքիր մեկնաբանութիւն է թողել Saffers նիկով մի ընթերցող. «Ադրբեջանում ճանապարհներին կատուների չափ առնէտներ են վազվզում: Ոչինչ չի պատահի, մի վախեցէք»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment