Կ. Մանոյեան. –
«Ալիզադէն իր պատասխաններում
նախընտրական քարոզարշաւ էր տանում»
- * Վերաբերմունքը մեր նկատմամբ նորմալ էր այն պայմաններում, ուր մենք գտնւում էինք։ Այսինքն անվտանգութեան պայմանները շատ խիստ էին, բայց մեր հանդէպ վարւեցին քաղաքավարի, արարողակարգային պայմանների սահմաններում, միջադէպ տեղի չունեցաւ, բացի նրանից, որ չկարողացանք անմիջապէս օդանաւակայանից դուրս գալ,-Բաքւում իրենց նկատմամբ վերաբերմունքի մասին խօսելիս ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, յանձնախմբի համանախագահ Մարիօ Նալբանդեանը։
Ինչ վերաբերում է Բաքւում ՀՅԴ պատւիրակութեան այցի դէմ կազմակերպւած բողոքի ցոյցին, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանն ասել է, որ իրենք հանրահաւաք չեն տեսել։
-* Մենք հասանք 14։30-ին, ժողովը պէտք է սկսւէր 15։00-ին։ Այդ ընթացքում, որ մենք հիւրանոցում էինք, յետոյ ժողովատեղիում, ոչ մի ցուցարարի չենք տեսել։ Ոչ ոք ցուցարարների խումբ չի տեսել,-ընդգծել է Կ. Մանոյեանը։
Անդրադառնալով իր և Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան համանախագահ Արազ Ալիզադէի վիճաբանութեանը՝ Կիրօ Մանոյեանն ասել է, որ նրա հետ ինքը մասնակցել է ադրբեջանական հեռուստաընկերութեան կազմակերպած հարցազրոյցին, և ժողովին տեղի ունեցած բանավէճի վերաբերեալ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկութիւնն այնքան էլ ճիշտ չէ։
-* Ալիզադէն իր պատասխաններում, փաստօրէն, նախընտրական քարոզարշաւ էր տանում։ Այնքան անհեթեթ բաներ ասւեց, որ իմաստ էլ չունի պատասխանել, բայց լրիւ անպատասխան թողնելն էլ ճիշտ չէր։ Օրինակ, նա Աղթամարի մասին գիտի որպէս կոնեակի։

Եթէ ես Ալիզադէի ասածները որպէս չափանիշ ընդունեմ, նշանակում է, որ մենք 100 տարի սովորեցնելիք ունենք այդ մարդկանց,-ասել է Կիրօ Մանոեանը՝ այդուհանդերձ նշելով, որ 93 տարի յետոյ ՀՅԴ առաջին պատւիրակութեան այցը Բաքու եթէ անգամ ինչ-որ դիմադրութեան հանդիպեց, ինչ-որ կարծրատիպ նաև կոտրեց, և ժամանակի ընթացքում իր ազդեցութիւնը կարող է ունենալ։
7or.am
0 Պատգամ:
Post a Comment