«Բարգաւաճող» Ադրբեջանի զինւորները զոհւում են
ցրտից` Ղարաբաղի հետ սահմանին
Հոկտեմբեր 13, 2010 13:07
Չէր հասցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքւում մեծ շուքով դնել «Պետնաւթ–ընկերութեան» նոր ահռելի շէնքի հիմքը եւ հերթական «հոգեցունց» ելոյթն ունենալ «բարգաւաճող» Ադրբեջանի մասին, երբ յայտնի դարձաւ ադրբեջանական բանակում անտանելի պայմանների պատճառով զինւորի մահւան մասին:
Ինչպէս հաղորդում է APA գործակալութիւնը, ադրբեջանական բանակի զինւորը մահացել է ցրտահարութիւնից: Դէպքը գրանցւել է շփման գծում՝ Ղարաբաղի հիւսիսում: Ցրտից մահացել է 22-ամեայ Սադիգ Ասադովը: Նրա դին արդէն տեղափոխել են հարազատ Շիրվան քաղաք:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը «հպարտ» լռութիւն է պահպանում:
0 Պատգամ:
Post a Comment