G o o g l e –ը
ստեղծել է
«ինտելէկտուալ»
աւտոմեքենայ
18:49 • 12.10.10
Ամերիկեան G o o g l e ընկերութիւնը ստեղծել է արհեստական ինտելէկտով աւտոմեքենայ, որը երթևեկում է ինքնուրոյն։ ВВС–ն յայտնում է, որ 7 այդպիսի աւտոմեքենաներ առանց մարդու միջամտութեան արդէն անցել են մօտ 1500 կմ։
Փորձարկումն անցկացւել է նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ ռոբոտ մեքենան յաղթահարել է մի շարք ծանրաբեռնւած մայրուղիներ։
Աւտոմեքենաների տեխնոլոգիայի հիմքում ընկած է յատուկ համակարգչային ծրագիրը, որը տեղադրւում է աւանդական աւտոմեքենայի մէջ՝ կառավարելով մեքենայի շարժումը և ընթացքի ժամանակ հետևելով ճանապարհին ստեղծւած իրավիճակին, այդ թւում՝ անցորդների տեղաշարժին։
Նոր տեխնոլոգիան դեռ ենթադրում է մեքենայում վարորդի առկայութիւն, որը կը վերահսկի արհեստական ինտելէկտի գործողութիւնները՝ անհրաժեշտութեան դէպքում միջամտելով և իր վրայ վերցնելով աւտոմեքենայի կառավարումը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment