ԵԱՀԿ Մինսկի խումբը
շօկի մէջ է
ադրբեջանցիների
արարքներից
ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելութիւնն իր աշխատանքը կաւարտի հոկտեմբերի 12-ին: Այս մասին երէկ` հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիէն: Նրա խօսքով, առաքելութիւնը կաւարտւի Քելբաջարի շրջան այցելութեամբ:
Նա տեղեկացրել է, որ առաքելութեանը մասնակցում են նաեւ 3 փորձագէտներ, որոնցից երկուսը փախստականների գծով ՄԱԿ-ի գլխաւոր կոմիսարի Ժնեւեան գրասենեակից են: Ֆասիէյի խօսքով, առաքելութեան նպատակը իրավիճակի մասին պատկերացում կազմելն է, եւ նման առաքելութիւններ ապագայում էլի են լինելու:
Ըստ ֆրանսիացի համանախագահի, բոլոր երեք փորձագէտներն էլ այդ տարածքների գիւղերում հանդիպել են մեծաթիւ մարդկանց եւ հետաքրքրւել նրանց հումանիտար (մարդկային– մարդասիրական) կարիքներով:
Հարցին, թէ ինչո՞ւ է դաշտային առաքելութիւնն այցելել հակամարտութեան գօտու միայն մի հատւածը, որը գտնւում է ԼՂՀ վերահսկողութեան տակ, իսկ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներ չի այցելել, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկէն պատասխանել է, որ իրեց հետաքրքրում են բոլոր շրջանները: «Սա առաջին առաքելութիւնն է, բայց ոչ վերջինը: Տարւայ վերջին մենք նորից կայցելենք տարածաշրջան: Մենք մտադիր ենք այցելել բոլոր շրջանները, որոնք եղել են հակամարտութեան գօտում, բայց հիմա մենք պէտք է լսենք այնտեղ ապրող մարդկանց»,- ասել է նա:
Ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ, իր հերթին, նշել է, որ շօկի մէջ էր, երբ իմացել է ադրբեջանական բանտում սպանւած Հայ հովիւ Մանւէլ Սարիբէկեանի մասին: Նա ցաւակցութիւն է յայտնել գերու մտերիմներին ու հարազատներին, շեշտելով, որ այդ փաստը ենթակայ է մանրակրկիտ ուսումնասիրութեան, որում պէտք է ընդգրկւած լինեն համապատասխան միջազգային կառոյցները, մասնաւորապէս Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment