Բացւում է Մանկապատանեկան
ֆիլմերի 6-րդ փառատօնը
Այսօր` ժամը 17.30-ին Շառլ Ազնաւուրի անւան հրապարակում տեղի կունենայ տօնական համերգ Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատօնի բացման առիթով, իսկ ժամը 19.00-ին «Մոսկւա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կկայանայ փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւնը:
Ինչպէս յայտնում են կազմակերպիչները, փառատօնի ընթացքում կներկայացւի 81 ֆիլմ 27 երկրից: Այս տարի նախատեսւած է նաև նոր անւանակարգ` «Ես իրաւունքներ ունեմ» խորագրով, անւանակարգի ժիւրիի նախագահն է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը:
Փառատօնի շրջանակում կանցկացւի նաև «Դու մենակ չես…միասին կյաղթենք» խորագրով սոցիալական ծրագիր, որի շրջանակում անվճար բուժզննում կանցնեն մի շարք մանուկներ և պատանիներ: Այս ծրագրին մասնակցելու և անվճար բուժզննում անցկացնելու նպատակով Հայաստան է ժամանել բժշկական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան Ալեքսանդր Մասչեանը:
Նշենք, նաև, որ այդ օրերին Երևան կժամանեն կինեմատոգրաֆիայի, մուլտիպլիկացիայի և մշակոյթի ոլորտի անւանի գործիչներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպէս նաև «Երալաշ» մանկապատանեկան հանդէսի հեղինակ Բորիս Գրաչևսկին, անւանի ռեժիսոր, անիմատոր Գարրի Բարդինը, որի «Անճոռնի ճուտիկ» յայտնի մուլտֆիլմի պրեմիերան կկայանայ Հոկտեմբերի 14-ին` «Մոսկւա» կինոթատրոնում:
Փառատօնի պատւաւոր նախագահն է Արմէն Մեդվեդևը, նախագահը` Նունէ Մանուկեանը, գեղարւեստական ղեկավարը` Նելլի Ալելովան:

ԱՅՍՕՐ, 09:38
Aysor.am

0 Պատգամ: