Կուշներն ու Դաւութօղլուն սիրում են իրար ...
18:10 • 13.10.10
«Ես և Դաւութօղլուն շատ ենք սիրում իրար»: Այս մասին, թուրքական Taraf օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է պաշտօնական այցով Անկարայում գտնւող՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները:
Դաւութօղլուի հետ հանդիպումից յետոյ կազմակերպւած համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը խօսել է, մասնաւորապէս, Թուրքիայի` ԵՄ անդամակցութեան և Թուրքիայի արտգործնախարարի հանդէպ տածած սիրոյ մասին:
Բեռնար Կուշները յայտարարել է, որ եթէ Թուրքիան իրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, Եւրամիութիւնն այդ երկրի համար կդառնայ իրողութիւն:
«Այսինքն` գնդակը Թուրքիայի կիսադաշտում է»,- նկատել է Ֆրանսիայի արտգործնախարարը: Կուշները նշել է, որ շատ է սիրում Ահմեթ Դաւութօղլուին և յաճախ է հանդիպում նրա հետ։
«Մենք շատ ենք սիրում և լաւ ենք ճանաչում իրար: Վերջին մէկ ամսւայ ընթացքում նւազագոյնը հանդիպել ենք չորս անգամ: Կրկին հանդիպելու ենք հինգշաբթի»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment