Արցախի մայրաքաղաքում
մեկնարկում է Հայ լրագրողների
համաժողովը
Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերում այսօր մեկնարկում է «21-րդ դարի մարտահրաւէրները. Տեղեկատւական անվտանգութիւնը և Հայ լրագրութիւնը» Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը:
Համաժողովն անցկացնում է ՀՀ սփիւռքի նախարարութիւնը` Լրատւամիջոցների համահայկական ընկերակցութեան և Հայաստանի ժուռնալիստների միութեան աջակցութեամբ` «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական մշակութային 4-րդ փառատօնի շրջանակներում:
Համաժողովին մասնակցելու են Հայաստանի և Սփիւռքի լրատւամիջոցների ղեկավարներ և լրագրողներ 27 եկրներից. մօտ 100 մասնակից Սփիւռքից` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսպանիայից և այլն:
Համաժողովի ընթացքում քննարկւելու են հետևեալ թեմաները` «Հայաստանյան և Սփիւռքի մամուլի ներկայ վիճակն և առկայ խնդիրները», «Հայոց Ցեղասպանութեան հիմնախնդրի արծարծումները միջագային մամուլում», «Միջազգային լրատւութիւնը և Հայ Դատի հիմնախնդիրները», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումները մամուլում», «Լրագրողական ներուժի համախմբման հրամայականը», «Բարձր տեխնոլոգիաների դերը հայկական աշխարհի կառուցման գործում»:

ԱՅՍՕՐ, 10:56
Aysor.am

0 Պատգամ: