Հայկական երկու պետութիւնների



նախագահները հանդիպել են




Նոյեմբեր 15, 2010թ. 11:37

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանի հետ:
Նախագահները քննարկել են հայկական երկու պետութիւնների համագործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանութեան բանակի մարտավարական զօրավարարժութիւնները, ընդգծելով, որ դա մէկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդիւնաւէտօրէն պահպանում են ռազմաքաղաքական հաւասարակշռւածութիւնը տարածաշրջանում:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցութեանը, երկուստեք կարեւորւել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտութիւնը:


ArmAr.am

0 Պատգամ: