Սոչիում չե՞ն կանգնեցնի Անդրանիկի արձանը
Տեղի հայերը պնդում են, որ չեն հրաժարւի իրենց
մտադրութիւնից և կկանգնեցնեն Անդրանիկի արձանը
11:05 • 15.11.10
Սոչիում չեն կանգնեցնի զօրավար Անդրանիկի արձանը: Այս մասին 1news.az-ին տւած հարցազրոյցում ասել է Սոչիում ադրբեջանական համայնքի ղեկավար Ջամիլ Ալիևը:
«Ես տեղեկացրել եմ Սոչիի տեղական ինքնակառավարման մարմիններին, որ անթոյլատրելի է կանգնեցնել այդ բանդիտի արձանը, ով թափել է անմեղ բնակչութեան արիւնը, ողջ-ողջ այրել է երեխաների, կանանց և տարեցների: Դրանից բացի, նշել եմ, որ նման քայլը հարւած կհասցնի Սոչիի համբաւին և ադրբեջանական կողմի հետ յարաբերութիւններին»,- ասել է Ալիևը` աւելացնելով.
«Արդիւնքում Սոչիի պաշտօնական ներկայացուցիչները վստահեցրել են մեզ, որ կուսումնասիրեն այդ պատմութեան մանրամասները և թոյլ չեն տայ տեղադրել Անդրանիկի արձանը: Այդ առնչութեամբ կայացւելիք որոշումը կհրապարակւի առաջիկայ օրերին»:
Նշենք, որ այն բանից յետոյ, երբ որոշում էր կայացւել Անդրանիկ Օզանեանի արձանը տեղադրել Սոչիի Լազարևի շրջանում, տեղի ադրբեջանցիները մեծ աղմուկ էին բարձրացրել, իրենց մտահոգութիւնն էին յայտնել նաև թուրքերը:
Տեղի հայերը, սակայն, պնդում են, որ չեն հրաժարւի իրենց մտադրութիւնից և կկանգնեցնեն Անդրանիկի արձանը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment