Զատուլին.–
«Աւելի լաւ է Ադրբեջանը չփորձի բախտը՝ նոր
պատերազմ սկսելով Ղարաբաղում»
«Դեռ ոչ ոք չի համոզել, որ սպառազինութիւնների մեծ
քանակութիւնը գերազանցութիւն կտայ Ադրբեջանին»
Ջանքերը, որ այսօր գործադրում են Ղարաբաղեան կարգաւորման միջնորդները, առաջին հերթին առնչւում են խաղաղ գործընթացի եւ բուն կարգաւորման ձեւաչափի պահպանմանը: Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով յանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն Կոնստանտին Զատուլինը:
«Շփման գծում հրաձգութեան սկսումը ստատուս-քվոյի կոպիտ խախտում է: Նա ով նման խախտումների է դիմում, իսկ նախաձեռնութիւնն այստեղ պատկանում է Ադրբեջանին, լուրջ խնդիր, սպառնալիք է խաղաղութեան համար»,- ընդգծել է Զատուլինը:
Նա անհանգստութիւն է յայտնել, որ վերջին մի քանի ամիսներին լարւածութիւն է նկատւում, եւ, չնայած Մինսկի խմբի ջանքերին, սպառնալիքը մնում է: Պատգամաւորը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռւած չէ նոր պատերազմով:
Զատուլինի խօսքով, Ղարաբաղեան խնդրի վերջնական կարգաւորումը պէտք է լինի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրայ՝ ԼՂՀ շուրջ տարածքների զուգահեռ վերադարձմամբ:
Զատուլինն ասել է, որ ռազմական սպառնալիքը կախւած է օդում, յիշեցնելով Ղարաբաղեան պատերազմի մասին. «Թէ ինչի դա յանգեցրեց բոլորս գիտենք, եւ ես խորհուրդ եմ տալիս որեւէ մէկին չփորձել բախտը: Դեռ ոչ ոք չի համոզել, որ սպառազինութիւնների մեծ քանակութիւնը գերազանցութիւն կտայ Ադրբեջանին»,- ասել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment