Էրդողանին լացեցրել են
Նոյեմբեր 15, 2010 01:01
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բանգլադեշ կատարած այցի ընթացքում մասնակցել է տեղի թրքական դպրոցի սաների կազմակերպած միջոցառմանը եւ չի կարողացել թաքցնել յուզմունքն ու արտասուքը։
Թրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դպրոցի սաները թրքական պատւիրակութեանը դիմաւորել են ծաղիկներով։ Այնուհետ, դպրոցի այգում կազմակերպւել է միջոցառում, որի ընթացքում բանգլադեշցի աշակերտները կատարել են թուրքերէն երգեր եւ արտասանել բանաստեղծութիւններ։
Աշակերտները ունէին նաեւ անակնկալ։ Դահլիճի պատին ցուցադրւել է Նեջիփ Ֆազիլի «Իմ Ստամբուլ» բանաստեղծութիւնը՝ Էրդողանի կատարմամբ։ Այդ ընթացքում վարչապետ Էրդողանը, կինը՝ Էմինէ Էրդողանը խիստ ազդւել են տեսածից եւ չեն թաքցրել իրենց յուզմունքն ու արցունքները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment