Հայաստանի Վերահսկիչ պալատը դատի է տւել
հանրապետական պատգամաւորին
«Կաշառակերութիւնից բացի,«Անանիա Շիրակացի» համալսարանի
բաժնէտոմսերի 100 տոկոսը պատկանում է Սպարտակ Մելիքեանին»
Նոյեմբեր 17, 2010 14:05
Հայաստանի Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարեանն այսօր՝ նոյեմբերի 17-ին Ազգային Ժողովի ամբիոնից յայտարարել է, թէ ՎՊ-ն դատի է տւել ԱԺ պատգամաւոր Սպարտակ Մելիքեանին:
Պատգամաւորը երէկ խորհրդարանի ամբիոնից Իշխան Զաքարեանին մեղադրել էր կաշառակերութեան մէջ՝ նշելով, թէ ՎՊ ստուգիչ խումբը «Անանիա Շիրակացի» համալսարանից 4 հազար դոլար է պահանջել՝ արձանագրւած խախտումները ցոյց չտալու համար: Ըստ Մելիքեանի՝ կաշառքի պահանջը համաձայնեցւած է եղել Իշխան Զաքարեանի հետ:
«ՎՊ ստուգումների արդիւնքում ոսկորը շատերի կոկորդում է մնում: Ինչ արձանագրել ենք Անանիա Շիրակացի համալսարանում միանշանակ ճիշտ է, հիմնաւոր են եւ անառարկելի է,- նշել է Զաքարեանն ու նկատել, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի բաժնէտոմսերի 100 տոկոսը պատկանում է Սպարտակ Մելիքեանին, իսկ դա անհամատեղելի է պատգամաւորական գործունէութեան հետ: Իշխան Զաքարեանը նշել է, որ Վերահսկիչ պալատն արդէն այսօր Սպարտակ Մելիքեանի դէմ հայց է ներկայացրել դատարան:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: