Վարչապետն ընդունել է «OHL»
ընկերութիւնների խմբի ներկայացուցիչներին
2010-11-16
Վարչապետ Տիգրան Սարգսեանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերութիւնների խմբի ներկայացուցիչներին։ Հիւրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերութիւնների խմբի գործունէութեան հիմնական ուղղութիւնները և շինարարութեան ոլորտում կուտակած փորձը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինութեան ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։
Մասնաւորապէս, քննարկւել են Հիւսիս-Հարաւ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերութիւնների խմբի մասնակցութեանն առնչւող հարցեր։
0 Պատգամ:
Post a Comment