Թեհրանն Անկարային կոչ է անում


զգօն լինել ՀՀՊ տարրերի տեղակայման


հարցում


13:19 • 17.11.10
Անկարան պէտք է սթափ գործի ՆԱՏՕ-ի` Թուրքիայի տարածքում հակահրթիռային տարրերի տեղակայման ծրագրի հարցում: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է CNNTurk-ը, յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Ռամին Միհմանփարասթը` ընդգծելով, որ տարածաշրջանի պետութիւններն ի զօրու են ապահովել տարածաշրջանի անվտանգութիւնը:
«ՆԱՏՕ-ի անունից իրականացւող այդ աշխատանքն աւելի վաղ Միացեալ Նահանգների ձախողւած ծրագիրն է: Այդ արկածախնդրութեան յտևում կասկածելի նպատակներ կան... Այն ուղղւած է Իսրայէլի շահերի պաշտպանութեանը»,- յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակը` ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները չպէտք է թոյլ տան այդ ծրագրի իրականացումը:
«Թուրքիան մեր հարևան և բարեկամ երկիրն է, որի հետ բոլոր թեմաները քննարկում ենք համագործակցելով ու խորհրդակցելով... Թուրքիայի իշխանութիւններն արդէն իրազեկւած են այդ կասկածելի ծրագրի առնչութեամբ տարածաշրջանի և իսլամական երկրիների ունեցած մտահոգութիւնների մասին»,- ասել է Միհմանփարասթը` նշելով, որ տարածաշրջանի երկրներին սպառնում է ոչ թէ Իրանը, այլ` Իսրայէլը:

Tert.am

0 Պատգամ: