Սերժ Սարգսեանի ելոյթը Արցախում
զօրավարժութիւնների ժամանակ
«Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ, ձեր ծնողներին, ձեր
ընկերներին, ձեզ դաստիարակողներին, այստեղ ուղարկողներին, եւ փա՛ռք
բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը»:
«Մենք հրապարակաւ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու
փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթէ կորոշւի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերջնական կարգավիճակը,
այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան խնդիրը»
«Մենք երբէք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի
պարտադրւած էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթէ պահը գայ, եթէ մեզ
պարտադրեն, ապա այս անգամ մեր հարւածը պէտք է լինի կործանարար եւ
վերջինը»
Նոյեմբեր 15, 2010 16:56
Արցախում երկու շաբաթ տեած ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զօրավարժութիւններին մասնակցելուց յետոյ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Հայ զինւորների ու սպայական կազմի առաջ հանդէս է եկել ելոյթով: Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասւում է.«Այսօր ինչին ականատես եղանք, իրօք, շատ տպաւորիչ էր: Սա ամենացայտուն ապացոյցն է այն բանի, որ մեր բանակն ամէն ամիս, ամէն տարի կատարելագործւում է, դառնում` աւելի մարտունակ, աւելի կազմակերպւած, աւելի կառավարելի եւ աւելի կարգապահ: Այն` ինչ մենք ունենք, բաւարար է, որպէսզի մեր հաւանական հակառակորդին կործանարար հարւած հասցնենք, բայց մենք չենք բաւարարւելու դրանով, մշտապէս աւելացնելու ենք մեր զինւած ուժերի կարողութիւնները, հնարաւորութիւնները, սպառազինութիւնը, որովհետեւ հարեւան հանրապետութիւնում շատ մտահոգիչ զարգացումներ են տեղի ունենում: Իրենց բոլոր ձախորդութիւնները, բոլոր խնդիրները, որ ծագում են, նրանք կապում են հայերի հետ: ՀակաՀայկականութիւնը դարձել է պետական քաղաքականութիւն: Նրանք իրենց ժողովրդին, ցաւօք, պատրաստում են պատերազմի, մենք ընդհակառակը` մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղութեան, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարեւորութիւնը:
Մենք հրապարակաւ ասում ենք` այո´, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթէ կորոշւի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութեան խնդիրը:
Եւ որպէսզի այս խնդիրը լուծւի, պարոնա՛յք զինւորներ եւ սպաներ, դուք մշտապէս պէտք է կարողանաք աւելի բարձր լինել, լինել աւելի մարտունակ, ձեր զէնքը պէտք է աւելի շուտ խոցի, ձեր կամքը պէտք է գերակայի, ձեր նւիրւածութիւնը սահման չպէտք է ունենայ: Ես վստահ եմ, որ եթէ յանկարծ գայ ժամը, մենք կարողանալու ենք ոչ թէ կրկնել այն, ինչ տեղի ունեցաւ 1992-94 թւականներին, այլեւ վերջնականապէս խնդիրը լուծելու ենք, վերջնականապէս հարցը փակւելու է: Ի՞նչ պէտք է անենք, որպէսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պէտք է միշտ զգօն լինենք, միշտ պէտք է պատրաստ լինենք: Եւ որեւէ մէկը չպէտք է կասկածի ձեր վճռականութեան վրայ, ինչպէս ե՛ս չեմ կասկածում, որովհետեւ շարունակւում են սադրանքները, կրակոցները, զոհւում են մարդիկ, եւ ոչ բոլորն են պատշաճ ուշադրութեան արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահւածքը: Ուրեմն պէտք է զգօն լինենք, ուրեմն մեր զօրավարժութիւնները, որ առաւելագոյնս մօտ էին մարտական իրավիճակին, պէտք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կեանքի նորմ: Այդ զօրավարժութիւնների ընթացքում սպաները պէտք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինւորները` իրենց կարողութիւնները, հրամանատարութիւնը պէտք է մշտապէս կատարելագործի իր հմտութիւնները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Որպէս Գերագոյն գլխաւոր հրամանատար, որպէս Հանրապետութեան ղեկավար, սիրելի՛ զինւորներ եւ սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որեւէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամէն ինչ, որպէսզի կարողանանք խնայել մեզ համար ամէնից թանկագինը` մեր զինւորների եւ սպաների կեանքը: Մեր ունեցածն ամբողջովին բաւարար է, որպէսզի այսօր էլ կարողանանք պատւով կատարել մեր առջեւ դրւած ամենակարեւոր խնդիրը:
Ամէն օր խօսում են պատերազմի մասին, ամեն օր յօխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկայ իմ մարտական ընկերները, աւագ տարիքի սպաները յիշում են, թէ ինչպէս 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծոյլ չէր` խօսում էր այն մասին, թէ երբ է թէյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թւում, թէ շատ ուժեղ են, թէ կարող են խնդիր լուծել, այն էլ` կարճ ժամանակում: Մենք երբէք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրւած էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթէ պահը գայ, եթէ մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարւածը պէտք է լինի կործանարար եւ վերջինը:
Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ, ձեր ծնողներին, ձեր ընկերներին, ձեզ դաստիարակողներին, այստեղ ուղարկողներին, եւ փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր հայրենիքը»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment