Լոնդոնը վաճառքի է հանել
«թագաւորական» անշարժ գոյքը
20:32 • 13.11.10
Լոնդոնը սկսել է «թագաւորական» անշարժ գոյքի վաճառքը. մայրաքաղաքի կենտրոնում գտնւող մի քանի առանձնատների գինը կազմում է 65-100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Prian.ru–ն:
Առանձնատները գտնւում են Cornwall Terrace շրջանում՝ Ռիջենթս պարկի մօտ։ Ընդհանուր տարածքը կազմում է 7000– 1300 քառ.մ։
Շինութիւնները կառուցւել են 19–րդ դարի սկզբին՝ պալատական ճարտարապետ Ջոն Նեշի կողմից և համարւում են բրիտանական միապետութեան սեփականութիւնը։
Մէկուկէս դարի ընթացքում այդտեղ են ապրել արիստոկրատներ, իսկ վերջին ժամանակներս դրանք վարձակալութեան են տրւել՝ որպէս էլիտար գրասենեակային և առևտրային տարածքներ։
Վաճառողներն ակնկալում են, որ անշարժ գոյքով կհետաքրքրւեն նախևառաջ ԱՄԷ–ի, Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացիները։

Tert.am

0 Պատգամ: