Ռուս փորձագէտ.-
Մոսկւան չի համակերպւի Ադրբեջանի նկրտումների հետ
սեփականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարը
Նոյեմբեր 14, 2010 22:40
Պէտք չէ լուրջ ընդունել Ադրբեջանի Պետական նաւթային ընկերութեան այն յայտարարութիւնը, որ Բաքուն մտադիր է «վերահսկողութեան տակ» առնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը, քանի որ նաւթագազային բիզնեսում յայտարարութիւններից մինչեւ իրական քայլերը երկար ճանապարհ կայ եւ այդ ժամանակ իրավիճակը հնարաւոր է փոխւի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Էներգետիկ անվտանգութեան ազգային հիմնադրամի գլխաւոր տնօրէն Կոնստանտին Սիմոնովը:
Նրա խօսքով, այդ յայտարարութիւնը պէտք է դիտարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրայ ճնշում գործադրելու կոնտեքստում: «Ես խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կհամակերպւի տարածաշրջանում նման իրավիճակի հետ: Ես չեմ կարծում, որ այդ սցենարը իրատեսական է»,-ասաց փոձագէտը:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցների տեղեկատւութեան համաձայն, Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը դիմել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական հատւածի սեփականատէր Վրաստանի պետական գազային ընկերութիւնը եւ ցանկութիւն յայտնել մասնակցել գազամուղի մասնաւորեցման մրցոյթին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment