Ի՞նչ ազդեցութիւն է ունեցել
համաշխարհային ճգնաժամը
ՀՀ բնակչութեան վրայ
«Սոցիոմետր» ՀԿ-ն հոկտեմբերին հարցում է անցկացրել' բնկաչության կացութեան վրայ համաշխարհային ճգնաժամի ազդեցութեան վերաբերեալ հասարակական կարծիքը պարզելու նպատակով։ Հարցմանը մասնակցելուն անհրաժեշտ 1650 չափահաս բնակիչ գտնելու համար առաջարկւել է 2780 հոգի։ Ըստ հարցման արդիւնքների՝ սոցիալ-քաղաքական իրադարձութիւնների նկատմամբ հետաքրքրութիւնը պահպանում է բնակչութեան մօտ 60%-ը։
Հարցման արդիւնքները ներկայացրել է ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկեանը։ Այսպիսիով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի, մարզի, համայնքի և ընտանիքի կացութեան վրայ ազդել է հետևեալ կերպ. անփոփոխ լաւ է 22,1%-ի համար, անփոփոխ վատ է 25,1%-ի համար և աւելի է վատացել 45,5%-ի համար։ Նախաճգնաժամային շրջանի համեմատ բարւօք կացութեուն ունեցող ընտանիքների քանակը կրճատւել է մօտ 2 անգամ։ Նոյնքան աւելացել է ոչ բարւօք կացութեան տէր ընտանիքների թիւը։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները հիմնականում ազդել են. ընտանիքի անդամների արտագաղթի վրայ՝ 14,5%, աշխատանքի կորստի՝ 16,1%, բիզնեսի կորստի՝ 2,7%, ստիպւած պարտքեր են կուտակել՝ 25,4% և այլն։
Ճգնաժամի մեղմացմանն ուղղւած Կառավարութեան ձեռնարկումների վերաբերեալ գնահատականներն այսպիսին են՝ միանշանակ արդիւնաւէտ և դրական՝ 33,5%, աւելի շուտ բացասական և վնասակար՝ 59,5%։

7or.am

0 Պատգամ: