Աթաթուրքի մահւան տարելիցին Էրդողանի
կուսակիցները չորացած ծաղկեպսակ են դրել
Նոյեմբեր 11, 2010 00:21
Թուրքիայի հանրապետութեան հիմնադրի՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահւան 72-րդ տարելիցի կապակցութեամբ Թուրքիայում կազմակերպւած միջոցառումներում աչքի է ընկել իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Բուջայի շրջանային կառոյցի ծաղկեպսակը։
Թրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բուջայի հրապարակներից մէկում տեղադրւած թուրք առաջնորդի յուշարձանի մօտ տեղադրւած ծաղկեպսակների մէջ ժողովրդին զարմացրել է չորացած մեխակներով պատրաստւած ծաղկեպսակը, որը բերել էր իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Բուջայի շրջանային կառոյցը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment