«Հայոց Բանակը մեր պետութեան գոյութեան և մեր ժողովրդի անվտանգութեան միակ գրաւականն է»
«Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեան յայտարարութիւնը
Նոյեմբեր 6, 2010թ. 14:42
Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում և սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատւութիւններ, որտեղ կոպիտ և անհարկի քննադատութեան թիրախ է դարձել ոչ թէ Բանակում տեղի ունեցած առանձին դէպքերը, այլ Հայոց Բանակն իբրև հաւաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետութեան ամենակայացած ինստիտուտը Հայոց Ազգային Բանակն է, որի դէմ իւրաքանչիւր մարտահրաւէր հարւած է մեր պետականութեանն ու ժողովրդին:
Միևնոյն ժամանակ մենք նոյնպէս դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անյարիր և անընդունելի պահւածքը, որոնք պատժւել են և դեռ պէտք է խստագոյնս պատժւեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտաւորութիւներն ու պատասխանատւութիւնը Հայ Ժողովրդի հանդէպ, պէտք է կոչումազուրկ լինեն և վռնդւեն Զինւած Ուժերի շարքերից:
Մենք մեր աջակցութիւնն ենք յայտնում Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց և հրապարակային քաղաքականութիւնը օգտակար է մեր Զինւած Ուժերի համար:
Հայոց Բանակը մեր պետութեան գոյութեան և մեր ժողովրդի անվտանգութեան միակ գրաւականն է: Իւրաքանչիւր հրապարակում, որ վերաբերւում է Բանակին, պէտք է չափից առաւել զգոյշ և հիմնաւորւած լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնւում են պատերազմական իրավիճակում:
Կոչ ենք անում հասարակական –քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայեացքներից և համոզմունքներից, քաղաքական խարդաւանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբւել նրա շուրջ` իբրև Նորանկախ Հայաստանի հարատևութեան առհաւատչեայ:
«Ղարաբաղեան պատերազմի վետերանների միութիւն» հասարակական կազմակերպութեանխորհուրդ
ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment