Ադրբեջանում խորհրդարանական
ընտրութիւններ են
Այսօր Ադրբեջանում Միլի Մեջլիսի ընտրութիւններ են: Նախընտրական քարոզարշաւը սկսւել էր հոկտեմբերի 15-ին և աւարտւել երէկ։ Պատգամաւորական 125 տեղի համար պայքարում է 690 թեկնածու։
Նախորդ խորհրդարանական ընտրութիւնները տեղի էին ունեցել 2005 թւականին: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ' ընտրութիւնները սկսւել են տեղի ժամանակով 08:00-ին:
Քւէարկութեան ընթացքին հետևում են 46. 639 տեղական և 1029 միջազգային դիտորդ, այդ թւում' ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԱՊՀ-ի, ՎՈՒԱՄ-ի, ինչպէս նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ղազախստանի, Նորւէգիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ճապոնիայի դեսպանատների ներկայացուցիչները:
Ադրբեջանի ԿԸՀ-ն հաւատարմագրել է նաև մօտ 20 օտարերկրեայ ԶԼՄ-ների 43 լրագրողների, որոնց թւում են Reuters, BBС, <<Ալ Ջազիրա>>, TRT, Associated Press, <<Ֆրանս-պրէս>> և այլ լրատւական միջոցները: Ինտերնէտի միջոցով քւէարկութեան ընթացքին հետևելու համար 500 ընտրական տեղամասերում (ընդհանուր թւի 10 տոկոսը) վեբ-տեսախցիկներ են տեղադրւած:
Թափանցիկ ընտրութիւնների ապահովման համար օգտագործւելու են անգոյն թանաք և ուլտրամանուշակագոյն սարքեր: Քւէարկութիւնն աւարտւելու է տեղի ժամանակով 19:00-ին:
7or.am
0 Պատգամ:
Post a Comment