Երևանում տեղի է ունենալու Հայ-ամերիկեան
միջկառավարական յանձնաժողովի նիստ
Վաղը՝ Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենայ Հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովի նիստ: ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան մամուլի ծառայութեան փոխանցմամբ՝ յանձնաժողովի համանախագահներ են հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանը, իսկ ԱՄՆ կողմից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եւրոպական և Եւրասիական երկրներին ամերիկեան օժանդակութեան համակարգող Դենիէլ Ռոզենբլիւմը: Յանձնաժողովի կազմում են ՀՀ և ԱՄՆ պետական գերատեսչութիւնների ղեկավարներ, պաշտօնատար այլ անձինք:
Նիստի ընթացքում քննարկւելու են գործարարութեան համար նպաստաւոր միջավայրի ձևաւորման, մակրոտնտեսական իրավիճակի գնահատման, հարկային և մաքսային քաղաքականութեան և վարչարարութեան, որակի միջազգային ստանդարտների ներդրման, արդար և հաւասար մրցակցութեանն առնչւող հարցեր:
Նիստի աւարտից յետոյ Ներսէս Երիցեանն ու Դենիէլ Ռոզենբլիւմը պատասխանելու են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

7or.am
0 Պատգամ:
Post a Comment