Ստեփանաւանցիները նշում
են իրենց քաղաքի տօնը
12:23 • 06.11.10
Լոռու մարզի հնագոյն քաղաքներից մէկում՝ Ստեփանաւանում, այսօր նշւում է քաղաքի տօնը։ Իրենց սիրելի քաղաքին շնորհաւորելու համար տօնական տրամադրութեամբ, դրօշներով ու փուչիկներով քաղաքի փողոցներ են դուրս եկել ստեփանաւանցիները։
Ստեփանաւանը նախկինում կոչւել է Լոռէ, ապա՝ Ջալալօղլի, այդ պատճառով էլ միջոցառումները կրում են «Լոռէ–Ջալալօղլի–Ստեփանաւան» խորագիրը։ Այս տարի քաղաքի՝ Ջալալօղլի անւանակոչւելու 200-ամեակն է, սակայն այն որպէս բնակավայր աւելի հին է։
Ներկայիս Ստեփանաւանը ընդգրկւած է եղել Տաշիր–Ձորագետի թագաւորութեան մէջ, որը 10–րդ դարի երկրորդ կէսին հիմնել են Բագրատունիների դինաստիայից սերող Կիւրիկեան իշխանները։ Թագաւորութեան մայրաքաղաքը եղել է Լոռէ կամ Լոռի բերդաքաղաքը, որի աւերակներն այսօր էլ գտնւում են ներկայիս Ստեփանաւանից ընդամէնը 4-5 կմ հեռաւորութեան վրայ։1810թ. Արցախի Հասան Ջալալեան յայտնի տոհմից Դաւիթ Հասան Ջալալեանը հիմնւելով այստեղ՝ բնակավայրին տւել է Ջալալօղլի անւանումը։
Տեղի Սուրբ Աստւածածին եկեղեցին, որը կառուցւել է 4-5–րդ դարերում, վկայում է, որ Ստեփանաւանը որպէս բնակավայր գոյութիւն է ունեցել դեռևս 4–րդ դարում։
Ստեփանաւանի տօնին այսօր մասնակցեց և ստեփանաւանցիների ուրախութիւնը կիսեց նաև Սերժ Սարգսեանը։

Tert.am

0 Պատգամ: