Այսօր Մոսկւայում կանցկացւի «Եւրատեսիլ-2009-ի» երկրորդ կիսաեզրափակիչ փուլը: Եզրափակչում ելոյթները շարունակելու համար կը պայքարեն 19 երկրի ներկայացուցիչներ` Խորւաթիա, Իռլանդիա, Լատւիա, Սերբիա, Ադրբեջան, Լեհաստան, Նորւեգիա, Կիպրոս, Սլովակիա, Դանիա, Սլովենիա, Հունգարիա, Յունաստան, Լիտւա, Մոլդովա, Ալբանիա, Ուկրայինա, Էստոնիա եւ Հոլանդիա: Քւէարկութեան արդիւնքում նրանցից միայն տասը դուրս կը գան եզրափակիչ փուլ:
Յիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ փուլի արդիւնքներով եզրափակիչ դուրս եկան Հայաստանը, Թուրքիան, Շւեդիան, Իսրայէլը, Պորտուգալիան, Մալթան, Ֆինլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ռումանիան եւ Իսլանդիան:
Ըստ օրակարգի՝ եզրափակչում մայիսի 16-ին ելոյթ են ունենալու «Մեծ քառեակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքեան, քանի որ վերջինս «Եւրատեսիլ 2008»-ի յաղթող է:
Նախորդներից, այս մրցոյթը տարբերւում է նրանով, որ Եւրատեսիլ մրցոյթում յաղթողն ընտրւելու է ոչ միայն հեռուստադիտողների sms-քւէների միջոցով, այլ նաև ժիւրիի գնահատականների` 50-50 յարաբերակցությամբ, այսինքն՝ կանոնների համաձայն՝ մրցոյթի կիսաեզրափակչի արդիւնքները որոշւում են հեռուստադիտողների sms քւէարկութեան հիման վրայ, իսկ եզրափակիչը` գումարւում է հեռուստադիտողների sms-ներն ու ժիւրիի գնահատականները: Պրոֆեսիոնալ ժիւրիի կազմում են լինելու 42 մասնակից երկրներից անդամներ:
Մրցոյթի բիւջէն գերազանցում է 24 միլիոն եւրօն, սակայն յստակ գումարը կը հրապարակւի մրցոյթի աւարտից յետոյ:
Յիշեցնենք, որ Հայաստանը երաժշտական այդ մրցոյթին արդէն մասնակցել է երեք անգամ՝ սկսած 2006-ից՝ Անդրէ, Հայկօ, Սիրուշօ՝ համապատասխանաբար՝ 8-րդ, 8-րդ և 4-րդ հորիզոնականներ:

0 Պատգամ:
Post a Comment