Արմէն Պրէս–ը Երեւանից հաղորդում է, որ այսօր մայիսի 14–ի կէսօրից յետոյ ժամը 4–5 ի սահմաններում բռնկւել է խոշոր հրդեհ՝ «Նայիրիտ» գործարանում։ Գործարանի մամուլի քարտուղարն յայտնել է թէ՝ այժմ տեղում աշխատում են արտակարգ իրավիճակի նախարարութեան մասնագէտները։
Հ.Հ. արտակարգ իրավիճակների նախարարութեան փրկարար ծառայութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի պէտը նշեց, որ այժմ տեղում աշխատում է 12 հրշէջ մեքենայ։ Հրդեհի բռնկման պատճառները ճշտւում են։ Այն գնահատւում է որպէս խոշոր կարգի հրդեհ։ Հրդեհի մարման համար լրացուցիչ ուժեր են կանչւել։

0 Պատգամ: