Թեհրանի Հայոց Ազգային առաջնորդարանի դիւանը տեղեկացնոււմ, որ Թեմի Պատգամաւորական Ժողովն ընտրեց Ազգային իշխանութեան երկու գործադիր եւ մէկ կրօնական հարցերով զբաղւող բարձրագոյն մարմինները։
«Ալիք» օրաթերթում տպագրւած հաղորդագրութեան մէջ կարդում ենք նաեւ–. Թեհրանի Հայոց Թեմի 14-րդ շրջանի Պատգամաւորական ժողովն իր ներկայ տարեշրջանի նստաշրջանի առաջին նիստը (հերթական 7-րդ նիստ) գումարեց շաբաթ, մայիսի 23-ի երեկոյեան։
Ժողովի սկզբում Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց պատգամաւորներին առաջիկայ 4 օրերի նիստերի կարեւորութեան մասին՝ նկատի ունենալով Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի երկամեայ տեղեկագրի ներկայացման ու քննարկման պարագաները:
Սրբազանի խօսքից յետոյ ժողովն անցաւ բուն օրակարգին: Ժողովն ընտրեց իր Ընտրական, Քւէախոյզ եւ Բանաձեւային յանձնախմբերը, որից յետոյ ժողովականներն ունկնդրեցին Կրօնական խորհրդի տեղեկագիրը, որն ընթերցեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:
Մայիսի 24-ի եւ 25-ի յաջորդական նիստերում Պատգամաւորական ժողովը շարունակելով իր աշխատանքը՝ լսեց Թեմական խորհրդի երկամեայ բարոյական եւ նիւթական տեղեկագրերը, եղան հարցեր, որոնց պատասխանեց Թեմական խորհրդի ատենապետն ու նիւթականի պատասխանատուն:
Թեմական խորհրդի նիւթա-բարոյական տեղեկագրի ընթերցումից եւ քննարկումից յետոյ՝ ժողովին ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի տեղեկագիրը, որի շուրջ եղած հարցերին պատասխանեց Հաշւեքննիչ մարմինը:
Երեք տեղեկագրերի ընթերցումից եւ քննարկումից յետոյ՝ Սրբազան Հայրը բարձր գնահատեց շրջանաւարտ Կրօնական ու Թեմական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին, որոնք հետեւողական աշխատանքով ու անսակարկ նւիրումով անցնող տարիներում ծառայեցին եւ իրենց կարողութեան սահմաններում իրենց ներդրումը բերեցին մեր ազգային կառոյցների ծառայութեան գանձանակին:
Պատգամաւորական ժողովի նստաշրջանի վերջին նիստում (երեքշաբթի, մայիսի 26-ին) Բանաձեւային յանձնախումբը ներկայացրեց իր տեղեկագիրը, որը բաղկացած էր երկու մասից, նախ՝ գնահատանք շրջանաւարտ Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան ու ապա ապագայ պայծառ եւ արդիւնաշատ գործունէութեան ի խնդիր եղած առաջարկներ, որոնք փոխանցւելու են գործադիր մարմիններին՝ առ ի գործադրութիւն:
Այնուհետեւ Պատգամաւորական ժողովը, ի ներկայութեան ներքին գործոց նախարարութեան ներկայացուցիչ տկն. Անդուհգինի(خانم اندوهگین), ընտրեց Կրօնական ու Թեմական խորհուրդներ եւ Հաշւեքննիչ մարմին:

ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՝
Արժ. Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեան
Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեան
Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեան
Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան
Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան
Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան
Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեան

ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Դոկտ. Աիդա Յովհաննիսեան
Պրն. Թաթուլ Եադգարեան
Պրն. Արա Շահվերդեան
Պրն. Սեւան Դանիէլեան
Պրն. Վահիկ Շահնազարեան
Պրն. Հենրիկ Տէր-Ղուկասեան
Պրն. Դարւին Աւագեան
Պրն. Ռուբիկ Սարխոշեան
Պրն. Սարօ Մկրտչեան
Դոկտ. Հրաչ Խաչատրեան
Տկն. Կարինէ Ղարախանեան

ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝
Պրն. Էսիկ Տէր-Ստեփանեան
Պրն. Վահիկ Դառուսի
Պրն. Ռոմէլ Յարութիւնեան
Պրն. Մասիս Մկրտումեան
Պրն. Սերոժ Համբարձումեան
Պրն. Հայդուկ Մուրադխանեան
Պրն. Կարօ Մարգարեան
Պրն. Արա Խէչօ
Պրն. Մայիս Աբրահամեան

Ընտրութիւններից յետոյ արտայայտւեց Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, որը նախ իր ուրախութիւնը յայտնեց ժողովին ներկայ լինելու համար, ապա ընդհանուր գծերով հակիրճ զեկոյց ներկայացրեց այն կրթական եւ իրաւական հարցերի մասին, որոնք մեր համայնքին են առնչւում, ինչպէս նաեւ՝ երկրում տեղի ունենալիք հանրապետութեան նախագահի ընտրութիւնների մասին:
Վերջում մէկ անգամ եւս արտայայտւեց Սրբազան Հայրը, որը նախ գնահատեց Պատգամաւորական ժողովի անդամ-ուհիներին, որոնք անցեալ չորս օրերի ընթացքում երկարաշունչ նիստերում լսեցին, հարցրեցին ու քննարկեցին շրջանաւարտ խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի երկամեայ տեղեկագրերը եւ նախանձախնդիր մօտեցումով ներկայացրին իրենց առաջարկները՝ նոր մարմինների գործունէութեան արդիւնաւորման ի խնդիր, ապա շնորհաւորեց նորընտիր Կրօնական ու Թեմական խորհուրդներին եւ Հաշւեքննիչ մարմնին՝ նրանց մաղթելով համբերութիւն եւ ծառայութեան անսպառ կորով:
+++
Ողջունում ենք նոր ընտրութիւնները, սակայն կան առանցքային հարցեր, կապւած ընտրւած մարմինների գործունէութեանց , որոնք կապւած են վարի գրութեան՝ (Տեսնել ու չբողոքել...) եւ որոնց կանդրադառնանք առանձին։
Հիմա պարզապէս շնորհաւորելու պահ է։ Շնորհաւոր նորընտիր մարմինները,
...Եւ Շնորհաւոր Հայաստանի առաջին անկախ Հանրապետութեան հիմնադրման 91–րդ բարեբաստիկ տարեդարձը՝ Մայիս 28–ը։
Ընդգծումները՝ մեր կողմից են։

5 Պատգամ:

Մարիէտ (Բումէհէն) said...

Վստահ ենք տրամաբանւած դիտողութիւններ էք ունենալու նշւած մարմինների գործունէութեանց նկատմամբ։ Մանաւանդ որ այդ մարմինների գործունէութիւնը անցեալ շրջանում շատ աղմկալի ու վատ հետեւանքներ ունեցան։

Արտուշ Նազարեան said...

Թէեւ այսպիսի թեմական կազմ, որոնցից մի քանիսը պարզապէս ոմանց թելադրանքները կրկնելու համար են քաշքշուքով ներս գործել, բոլորովին շնորհաւորանքի առիթ չունի, այլ ողբի որովհետեւ դեռ փորձում ենք մահակով ու դանակով ժողովրդավարութիւն խաղանք։ Բայց ջերմօրէն շնորհաւորում եմ հայաստանի առաջին անկախ հանրապետութեան տարեդարձը։

Hilda M. said...

yes zarmanoom em es temakan khorhrdi gazmits, mi gazm e nshanagvel vori mets dogose angakh mdazeloo oonagootyun yev garoghootyun chooni, el inch garogh en sbasel srantsits.

Kristapor said...

Sireli Hilda mite chgides vor angakh mdacogh martik "shaderi"
shaheri hed chen hamngnoom.
Yete angakh mdacogh yev srdcav martik linein mer ghegavarootian mej aisor sa cher lini mer hamaynki dbrocneri, miootunneri....
vijage.Mer "badgamavoragan"-i gazmi mej gan martik vor nooinisg chgiden badgamavoragan inch e nshanagoom yev nooinisg chen garoghanoom aid bare jishd ardasanel?!

Արփի – Մեղրի – Ռուբէն said...

Սիրելիներ Ձեր պատգամ գրելը ոչ մի ցաւ չի պակասացնելու եթէ չդիմէք գործնական միջոցների։
Գանցէք առաջնորդարան ու ձեր բողոքը ներկայացրէք։ Վստահեցնում եմ այնտեղում էլ կան մարդիկ որոնք կմիանան ձեզ։ Բաւական է ձայն արձրացնէք։