DPTNEWS- Թեհրանը, Ռէյ կոչւող կրօնական եւ տնտեսական նշանակութիւն ունեցող քաղաքի գիւղերից էր, որը գտնւելով Ղոմ, Մաշհադ, Մազանդարան ու Գիլան, ինչպէս նաեւ Ղազւին քաղաքների ու շրջանների առանցքային ճանապարհների վրայ, յատուկ կարեւորութիւն ստացաւ արդէն իսկ ՍէՖէվիների Թահմասեբ թագաւորի ժամանակւանից (1592 թ.)։ Նա սկզբում Թեհրանի շուրջը կառուցեց 600 քայլ երկայնութիւն ունեցող մի պարիսպ, որն ունեցել է նաեւ 114 աշտարակ։
Քաղաքական մի շարք իրադարձութիւններից եւ Քարիմխան Զանդ թագաւորի մահից յետոյ, Ղաջարների տոհմի առաջին թագաւոր Աղա Մոհամմադ Խանը երբ տիրացաւ երկրի գահը, 1700–ական թւականներին Թեհրանը դարձրեց իր մայրաքաղաքը՝ Դարօլխալաֆէ (دارالخلافه تهران)։
Քաղաքական մի շարք իրադարձութիւններից եւ Քարիմխան Զանդ թագաւորի մահից յետոյ, Ղաջարների տոհմի առաջին թագաւոր Աղա Մոհամմադ Խանը երբ տիրացաւ երկրի գահը, 1700–ական թւականներին Թեհրանը դարձրեց իր մայրաքաղաքը՝ Դարօլխալաֆէ (دارالخلافه تهران)։
***
Վերջին տարիների ընթացքում, երբ պիտի նշւէր Թեհրանի մայրաքաղաք նշանակւելու 200 ամեակը, մայրաքաղաքի քաղաքապետարանը ծաւալուն աշխատանքներ ձեռնարկելով, փորձեց վերականգնել քաղաքի հին ու աւանդական տեսքը, եւ իւրաքանչիւր պատմական ու կրօնական արժէք ունեցող կառոյցների շէմքին կանգնեցնել պատկան վայրի համառօտ պատմականը ներկայացնող մի վահանակ՝ տարբեր լեզուներով։
Եւ այդ ծրագրի գործադրման որպէս հետեւանք, ահա Թեհրանի Հայոց Առաքելական եկեղեցիների մուտքի մօտ էլ տեղադրւած են նշւած վահանակները՝ պարսկերէն, հայերէն ու անգլերէն լեզուներով։
***
Կարեւոր է նաեւ այն, որ ազգային եւ պատմական արժէք ունեցող կառոյց է համարւել նաեւ իրանահայ Խաչիկ Մարտիկեանի միջոցով 1929 թւականին կառուցւած Հոթէլ եւ ՔաՖէ Նադերի–ն, որը Թեհրանում իր տեսակի մէջ երկրորդն էր Grand Hotel– ից յետոյ։ Վահանակում նշւած արձանագրութեան տւեալների համաձայն, այս արդիական քաՖէ–ում գործադրւող յատուկ կարգ ու կանոնները պատճառ դարձան, որ Թեհրանի ժամանակի քաղաքապետարանը (Բալադիէ- بلدیه) յատուկ կանոններ մշակի սրճարանների համար։
Հիւրանոց–քաՖէն, յաճախորդներից մէկի անզգուշութեան պատճառով հրոյ ճարակ դառնալով վերածւեց մոխրակոյտի, եւ որի վրայ կառուցւեց 1940– ական թւականների ճարտարապետական ոճով նոր շէնքը, որը պահւում է մինչեւ այսօր։
Hotel – Café Naderi-ն 2002 թւականի սեպտեմբերին պաշտօնապէս գրանցւեց Իրանի պատմական արժէք ունեցող շէնքերի ու կառոյցների մատեանում։
Café Naderi–ն կարեւոր է այն իմաստով, որ Իրանի ժամանակակից մտաւորականների ու գրողների մնայուն ժամադրավայրն է եղել տասնեակ տարիներ շարունակ։
Քաղաքապետարանի նոյն աշխատանքների շարքում, լուրջ աշխատանքներ են տարւում վերանորոգելու համար Թեհրանի հին թաղամասներն ու վայրերը, ընդ որում Թեհրանի բազարը, Նասէր Խոսրով (Նասէրիէ- ناصریه) եւ 15 խորդադ պողոտաները, եւ շատ մեծ նշանակութիւն ունեցող Սաբզէ մէյդան (سبزه میدان)հրապարակը։
***
Նասէր Խոսրո (ناصر خسرو)–ի վերանորոգւած հին շէնքերից մէկը, Լուսանկարւած՝ 2009 թւականի մայիսի 12–ին
Արտատպումը թոյլատրելի է՝ միայն աղբիւրը նշելու
պայմանով։
4 Պատգամ:
Հետաքրքիր նիւթ է։Տատիկս շատ էր պատմել իր եւ պապիկիս առաջին ժամադրավայրի մասին, սակայն երբէք չգիտէի ոչ դրա նախկին տեսքը եւ ոչ էլ պատմութիւնը։ Վարձքներդ ի կատար։
Հաճելի նիւթ էր։ Առաջարկում եմ իրանագիտութեան անւան տակ մի բաժին բացէք ու այսպիսի նիւթեր տեղադրէք։
Շարունակէք նոյն ոճով։ Դա կարծեմ շուտով կը վերածւի փնթռւող թերթի։ Ապրէք։
Շարունակէք նոյն ոճով։ Դա կարծեմ շուտով կը վերածւի փնթռւող թերթի։ Ապրէք։
Post a Comment