Սևան–Մարտունի–Գետափ
նորոգւած ճանապարհը
կշահագործւի 8 տարի
11:59 • 07.11.10
Երէկ Սերժ Սարգսեանն այցելել է Սևան–Լճաշէն ճանապարհի Սևան–Մարտունի–Գետափ 3-5-րդ ջրածածկ հատւածներ, որտեղ ծանօթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Այնուհետև նրան ներկայացւել են ջրածածկ և ճահճացած տարածքներում մարքման աշխատանքներ կատարող «Ուոթերմաստեր կլասիկ 3» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկաւատորի տեխնիկական հնարաւորութիւնները և մաքրման ենթակայ տարածքների քարտէզները։
Լրագրողների հետ զրոյցում ՀՀ նախագահին կից Սևանայ լճի հիմնահարցերի յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսեանը նշեց, որ եթէ Սևան–Մարտունի–Գետափ ճանապարհի մակարդակը չբարձրացւէր, ապա այն կյայտնւէր ջրի տակ։ Ըստ նրա՝ սա ճանապարհի ամենացածր կէտն է՝ 1900 մետրից ցածր, և այն քանիցս ողողւել է ջրով։
«Բոլոր դէպքերում սա պէտք է բարձրացւէր։ Այսօր այս ճանապարհի նիշը երկու մետրով բարձր է, քան լճի մակարդակը»,– ասաց նա։ Մովսիսեանի խօսքով, այս ճանապարհը հնարաւոր կլինի շահագործել ևս 8 տարի, մինչև լճի մակարդակը կրկին կբարձրանայ։ «Դրանից յետոյ ճանապարհը կամ կբարձրացւի, կամ կկառուցենք շրջանցող ճանապարհ»,– ասաց նա։Այս ճանապարհը դեռ ասֆալտապատւած չէ։ Մովսիսեանը կարծում է, որ ասֆալտապատման աշխատանքները նպատակային է իրականացնել գարնանը, քանի որ եղանակային պայմաններն այժմ բարենպաստ չեն։
Մովսիսեանը տեղեկացրեց, որ ծրագրի նախագծային արժէքը մօտ 590 միլիոն. դրամ է։ Անցած տարի այդ գումարից ծախսւել է 376 մլն. դրամ։ «Ընդհանուր առմամբ, ճանապարհների վերակառուցումը պէտք է իրականացւի 3 փուլով։ Առաջինը պէտք է վերակառուցւեն Ծովափի, Արծւանիստի, Կարճաղբիւրի հատւածները։ Երկրորդ փուլով կվերակառուցւեն այն ճանապարհները, որոնց մակարդակն այդ հատւածներից բարձր է։ Եւ երրորդ փուլը դա շրջադարձային ճանապարհի կառուցումն է։ Ճանապարհների խնդիրը դեռ քննարկման փուլում է»,– նշեց Վլադիմիր Մովսիսեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment