Ադրբեջանական ֆիլմերի փառատօնը ձախողւեց.
Վանեանն իր մտադրութիւնից չի հրաժարւի
12:20 • 12.11.10
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի առաջին փառատօնը ձախողւեց։ Այս մասին Tert.am–ի հետ զրոյցում ասաց փառատօնի նախաձեռնող Գէրգի Վանեանը։
Այս ձեռնարկի դէմ իրենց բողոքն էին արտայայտել բազմաթիւ երիտասարդական կազմակերպութիւններ։
«2009 թւականից ես ուզում եմ Հայաստանում իրակացնել ադրբեջանական ֆիլմերի փառատօն»,– ասաց նա։Վանեանը տեղեկացրեց, որ այս տարւայ ընթացքում 10 դահլիճների սեփականատէրեր տարբեր պատճառաբանութիւններով հրաժարւել են փառատօնի անցկացման համար տարածք տրամադրել։
Նա յաւելեց, որ փառատօնի անցկացման համար վերջին պահին հրաժարւել է դահլիճ տրամադրել նաև Բիւզանդի 1 հասցէում գտնւող դահլիճի սեփականատէրը։
«Ես իմ մտադրութիւնից հետ չեմ կանգնելու», – նշեց նա։
Յիշեցնենք, որ փառատօնը պէտք է մեկնարկէր այսօր, ժամը 16:00-ին Բիւզանդի 1 հասցէում։
Փառատօնի բացմանը նախատեսւում էր ԱՄՆ արտակարգ և լիազօր դեսպան Մարի Եովանովիչի, Անգլիայի արտակարգ և լիազօր դեսպան Չարլզ Լոնսդէյլի, «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի տնօրէն Յարութիւն Խաչատրեանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլէեանի ելոյթները։
Փառատօնի նախաձեռնողն է Խաղաղարար նախաձեռնութիւնների Կովկասեան կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցութեամբ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment