Կամակոր
Ալիևի
սանձահարումը
«Մենք արդէն հանդէս ենք եկել յայտարարութեամբ հազարամեակների պատմութիւն ու պետականութիւն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգութիւնների և բացառիկ անմիտ ու անհիմն յայտարարութիւնների շուրջ»

«Դուք անձամբ պէտք է շատ աւելի զգայուն լինէք հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, յատկապէս, երբ այդ պահանջները ծիծաղելիութեան մակարդակի մտացածին են և հերիւրանքների տպաւորութիւն են թողնում»
(ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանի նամակը ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին)
Մածարգոյ պարոն նախագահ.
Ես որպէս Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահ դիմում եմ Ձեզ Եւրոպայի հայկական համայնքների անունից` պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարաւային Կովկասի տարածաշրջանում վարւող պատերազմական հռետորաբանութեան և լարւածութեան գործունեութեան հարցում: Մենք արդէն հանդէս ենք եկել յայտարարութեամբ հազարամեակների պատմութիւն ու պետականութիւն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգութիւնների և բացառիկ անմիտ ու անհիմն յայտարարութիւնների շուրջ: Ի նկատի ունենք Հայաստանի հարաւային շրջանների և Երևանի նկատմամբ Ալիևի արտայայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պէտք է շատ աւելի զգայուն լինէք հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, յատկապէս, երբ այդ պահանջները ծիծաղելիութեան մակարդակի մտացածին են և հերիւրանքների տպաւորութիւն են թողնում:
Մենք խնդրում ենք ըմբռնումով մօտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի պատասխան յայտարարութեանը, որտեղ, հիմնւելով բացառիկ խորը գիտական` պատմական և լեզւաբանական անհերքելի փաստերի վրայ, տրւել է պատասխան` պարզաբանելով հայկական Էթնոսի ծագումնաբանութեան և պետականութեան կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և գտնում ենք, որ, իւրացնելով հարևան երկրների պատմութիւնը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակութային ցեղասպանութիւն /ի դէմս Նախիջևանի հազարամեայ խաչքարների և այլ մշակութային կոթողների ոչնչացմանը/, Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրոյթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպէս նաև Հարաւային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնութիւնների մօտ: Կարծում ենք Ձեր միջամտութիւնը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարաւոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղութիւնն ապահովելու համար:
Այս հարցում ԵՀՄՖ-ը Ձեր դերը տեսնելով շատ բարձր` ակնկալում է անկողմնակալ արհեստավարժ միջամտութիւն, որի համար յայտնում ենք նախապէս մեր խորին շնորհակալութիւնները:

ArmAr.am

0 Պատգամ: