Աւելի շուտ երկինքը երկիր կիջնի,
քան Ադրբեջանը կստանայ Ղարաբաղը
«Բաքւի խանը չի դաւաճանում իր սովորոյթներին եւ Հայատանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ ամէն հանդիպումից առաջ հանդէս է գալիս նմանատիպ սադրիչ յայտարարութիւններով»
«Միջազգային հանրութիւնը պէտք է վաղուց համարժէք գնահատական տւած լինէր Ադրբեջանի նախագահի նմանօրինակ վարքին»
Նոյեմբեր 12, 2010 12:35
Աւելի շուտ երկինքը երկիր կիջնի, քան Ադրբեջանը կստանայ Ղարաբաղը, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտարարեց Հանրապետական խմբակցութեան քարտուղար Էդւրադ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմաշունչ յայտարարութիւնները։
«Բաքւի խանը չի դաւաճանում իր սովորոյթներին եւ Հայատանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ ամէն հանդիպումից առաջ հանդէս է գալիս նմանատիպ սադրիչ յայտարարութիւններով, որպէսզի ձախողի բանակցութիւնները կամ դրանք փակուղի մտցնի, մի խօսքով, այնպէս անի, որ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում առաջընթաց չգրանցւի։ Բացառութիւն չէ նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը։ Հակառակ միջազգային հանրութեան դրական կանխատեսումներին՝ Ալիեւը որոշել է հանդէս գալ հերթական ռազմաշունչ յայտարարութիւններով՝ նման կերպ նախազգուշացնելով, որ Բաքւից կառուցողականութիւն չարժէ սպասել»,- յայտարարեց Շարմազանովը։
Նա նաեւ ընդգծեց, որ միջազգային հանրութիւնը պէտք է վաղուց համարժէք գնահատական տւած լինէր Ադրբեջանի նախագահի նմանօրինակ վարքին։
Նշենք, որ նախօրէին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդէս էր եկել հերթական սադրիչ յայտարարութիւնով՝ հայկական կողմին սպառնալով պատերազմով եւ ադրբեջանական բանակի «մարտունակութեամբ»։ Նա ընդգծել էր, որ Ադրբեջանն անում է ամէն բան Հայաստանին աշխարհից մեկուսացնելու համար։ «Հայաստանն այժմ աշխարհագրական փակուղի է»,- յայտարարել էր նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment