Էրդողանի ուղերձը Երևանին.
«Կարող ենք բարեկամական
յարաբերութիւններ հաստատել!!!»
«Սփիւռքի մի որոշ հատւած!!! հարցին չի մօտենում նման տեսլականով, ինչը խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»
«Ես մեծ գնահատանքով եմ հետևում Թուրքիայի Հայ համայնքի` երկրի ներքին խաղաղութեան ու զարգացման համար գործադրած ջանքերին: Հայ համայնքին դիտում եմ որպես Թուրքիայի հարստութիւն !!!»:
12:09 • 12.11.10
Թուրքիան կարող է Հայաստանի հետ հիմնել բարեկամական յարաբերութիւններ: Այս մասին, թրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխաւոր խմբագիր Արա Գոչունեանին տւած հարցազրոյցում յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան որևէ պետութեան հետ թշնամանքի մէջ չէ !!!: Մենք անցեալում տեղի ունեցած ցաւօտ իրադարձութիւններն ապագայի տեսլականի ձևաւորման հարցում երբէք չենք օգտագործել: Մեր ազատագրական պայքարը յաղթանակով պսակելուց յետոյ այդ բոլոր երկրների հետ նոր ժամանակաշրջան սկսեցինք և բարեկամական յարաբերութիւններ հաստատեցինք:

Դա կարող ենք անել նաև Հայաստանի հետ: Պատմութիւնը պատմաբաններին ու գիտնականներին թողնելով !!!` կարող ենք միասին քայլել դէպի ապագայ: Հաւատում եմ, որ դա դեռևս հնարաւոր է: Սակայն հայկական Սփիւռքի մի որոշ հատւած !!! հարցին չի մօտենում նման տեսլականով, ինչը խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»,- յայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թրքական Hurriyet օրաթերթը Թայիփ Էրդողանի այդ յայտարարութիւնները մեկնաբանել է որպէս «Ստամբուլում լոյս տեսնող «Ժամանակ» թերթի միջոցով Հայաստանին ուղղւած պատգամ»:
Անդրադառնալով պոլսահայ համայնքի գործունէութեանը` Թուրքիայի վարչապետն ասել է. «Ես մեծ գնահատանքով եմ հետևում Թուրքիայի Հայ համայնքի` երկրի ներքին խաղաղութեան ու զարգացման համար գործադրած ջանքերին: Հայ համայնքին դիտում եմ որպես Թուրքիայի հարստութիւն!!!»:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment