Բաքուն հայկական կողմին կտայ Գաւրոշ
Առուստամեանի, իսկ Ղարաբաղը ` Մուբարիզ
Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի մարմինները

Նոյեմբեր 05, 2010 23:32
Նոյեմբերի 6-ին օրւայ երկրորդ կէսին Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական կողմին կտայ ադրբեջանցի գաղտագողի ներխուժողներ՝ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները` ռազմագերիների եւ զիւածների աճիւնների փոխանակման համաձայնութեան շրջանակներում:
Հայկական կողմին կըյանձնւի ԼՂՀ քաղաքացի, Մատաղիս գիւղի բնակիչ 86-ամեայ Գաւրոշ Խաչատուրի Առուստամեանի մարմինը: Այս տեղեկութիւնը NEWS.am-ը պարզել է Լեռնային Ղարաբաղից:
Յիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է յանձնել ՀՀ քաղաքացի, 20-ամեայ Մանւէլ Սարիբէկեանի աճիւնը, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է յանձնել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիեւի դիակը, ով մօտ 10 ամիս առաջ ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանը:
Փոխանակումը կատարւել է ժամը 12:00-ի սահմաններում Իջեւան-Ղազախ սահմանում:
Ռազմագերիների եւ դիակների փոխանակման համաձայնութիւնը ձեռք է բերւել հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդիւնքում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: