Աշոտ Դանիէլեանը՝ մարզական
սամբոյի աշխարհի չեմպիոն
19:02 • 06.11.10
Նոյեմբերի 4-8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անց է կացւում Սամբոյի աշխարհի առաջնութիւնը: Մրցումների առաջին օրը` նոյեմբերի 5-ին, մրցագորգ դուրս եկած Հայ սամբիստներից Ռուզաննա Սարգսեանը (48կգ), Տիգրան Կիրակոսեանը (52կգ) և Արտակ Ծատինեանը (90կգ) զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը, իսկ 74 կգ քաշային կարգում հանդէս եկող, Սամբոյի և ջիւդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճիւղի սան Աշոտ Դանիէլեանը, յաղթելով բոլոր գօտեմարտերը, նւաճել է ոսկէ մեդալ և հռչակւել մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: Այս մասին յայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Յիշեցնենք, որ ստեփանակերտցի մարզիկը այս տարւայ գարնանը Մինսկում նւաճել էր նաև մարտական սամբոյի Եւրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Այսօր կը կայանան մարզական սամբոյի միւս քաշային կարգերի, իսկ նոյեմբերի 7-ին` մարտական սամբոյի մրցամարտերը:

Tert.am

0 Պատգամ: