Հրայր Կարապետեան.–
Սարիբէկեանի սպանութեան հարցը
պէտք է արծարծել միջազգային ատեաններում
«Փոխանակում նշանակում է, որ բոլոր գերիները պէտք է
յանձնւեն կողմերին»
13:42 • 08.11.10
«ՀՅԴ» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ պաշտպանութեան, ազգային անվտանգութեան և ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետեանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանում հայ հովիւ Մանւէլ Սարիբէկեանի սպանութեանը՝ նշեց, որ դէպքի առթիւ քրէական գործ յարուցելով՝ ՀՀ դատախազութիւնն արել է այն, ինչ պէտք է անէր։ «Այլ հարց է, որ դրա իրագործման մեխանիզմները բաւականին մշուշօտ են։ Միակ ճանապարհը միջազգային ատեաններում հարցն արծածելն է»,– ասաց Կարապետեանը։
Ըստ նրա՝ ակնյայտ է, որ Մանւէլ Սարիբէկեանը կտտանքների հետևանքով է Ադրբեջանում սպանւել։
«Մենք պէտք է պահանջենք այնտեղ գտնւող կենդանի Հայ գերիների վերադարձը»,– նշեց նա։ Հրայր Կարապետեանի խօսքով՝ ԿԽՄԿ–ն հաւատացրել է, որ կողմերի միջև ձեռք բերւած համաձայնութիւնը լիարժէքօրէն իրականացւելու է։ «Փոխանակում նշանակում է, որ բոլոր գերիները պէտք է յանձնւեն կողմերին»,– նշեց Կարապետեանը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment