Ինչի՞ց է բորբոքւել թուրք խորհրդարանականը


«Թուրքիան մշտապէս եղել ու
կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»

Նոյեմբեր 8, 2010թ. 18:00
Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Մուսթաֆա Կաբակչին այսօր լրատւամիջոցների ներկայացուցիչներին ասել է, թէ թրքական ու ադրբեջական խորհրդարանականների միջև չկայ անհամաձայնութիւն Ադրբեջանի, այսպէս կոչւած, տարածքային ամբողջականութեան վերականգնման հարցում: Ապա տաքացած յաւելել, թէ. «Թուրքիան մշտապէս եղել ու կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»:
Ի՞նչն է Մուսթաֆա Կաբակչին հանել հունից և ինչո՞ւ է խորհրդարանականն այսչափ տաքացած վերյիշել ադրբեջանա-թրքական եղբայրութեան մասին:
Բանն այն է, որ քոչւոր ցեղախմբերի դասում թուրքերն իրենց առաւել «ազնւական» են համարում ու վերևից նայում արհեստածին փոքր եղբօրը: Հէնց այս վերաբերմունքից էլ ծնւում է արհամարհանքը թրքական ցածրակարգ ցեղախմբի ժառանգների` ադրբեջանցիների հանդէպ:
Ի դէպ, այս երևոյթը Թուրքիայում գնալով համատարած բնոյթ է կրում, նկատելի է հակա–ադրբեջանական տրամադրութիւնների աճ: Բնականաբար, այն չի կարող իր հակազդեցութիւնը չունենալ Ադրբեջանում: Այստեղ էլ գնալով սրւում են հակա–թրքական տրամադրութիւնները:
Երկու «եղբայրների» միջև սրւող թշնամանքն է, որ բորբոքել է թուրք խորհրդարանականին:

ArmAr.am

0 Պատգամ: