ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» միութիւնը
Հայաստանում ադրբեջանական
ֆիլմերի փառատօնի կայացումը
սրբապղծութիւն է համարում
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնը անթոյլատրելի է համարում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատօնի կայացումը:
Ըստ միութեան հրապարակած յայտարարութեան՝ նման փառատօնի կայացումը անթոյլատրելի է, որովհետեւ.
* Ադրբեջանը շարունակում է սպառնալ Ղարաբաղի անվտանգութեանը:
* Ադրբեջանում պետական մակարդակով իրականացւում է հայատեաց քաղաքականութիւն, հայերը ներկայացւում են որպէս զաւթիչներ, բարբարոսներ եւ մարդասպաններ:
* Ադրբեջանը փորձում է իր հակահայկական քարոզչութեամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրայ:
* Ադրբեջանական մտաւորականութեան որեւէ ներկայացուցիչ չի դատապարտել իր երկրի հակահայ քաղաքականութիւնը, հակառակը՝ ադրբեջանական մտաւորականութիւնը բոլոր միջոցներով նպաստում է սեփական երիտասարդութեան մէջ հակահայկական հիստերիայի տարածմանը:
* Ընդամէնը մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը Հայաստանը կոչում էր «ադրբեջանցիների պատմական հայրենիք»:
Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատօնի կայացումը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութիւնը համարում է սրբապղծութիւն եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդէպ անյարգալից վերաբերմունքի դրսեւորում:
ԵՐԵՒԱՆ, «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»
14 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
0 Պատգամ:
Post a Comment