Կատաղի ծեծկռտուք Օսլօ-Ստամբուլ
չւերթի ինքնաթիռում
Նոյեմբեր 07, 2010 00:08
«Թրքական աւիաուղիներ»-ի Օսլօ-Ստամբուլ չւերթի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրութիւնը շարունակում է բազմաթիւ արձագանքներ գտնել Թուրքիայում։
Յայտնի է, որ Օսլօ-Ստամբուլ չւերթի արտասահմանցի ուղեւորներից մէկը, ով եղել է հարբած վիճակում, Օսլոյում իր ուղեբեռի աւել քաշի հետ կապւած վիճաբանութեան մէջ է մտել «Թրքական աւիաուղիներ»-ի աշխատակիցների հետ։ Այնուհետ վճարել է ուղեբեռի աւել քաշի համար եւ նստել ինքնաթիռ, սակայն իր արկածները շարունակել է այնտեղ։
Հարբած ուղեւորին յաջողւում է մի խառնաշփոթ ստեղծել ինքնաթիռում, որի ընթացքում ուղեւորների միջեւ սկսւել է կատաղի ծեծկռտուք։
Ծեծկռտուքը տեսագրել է ուղեւորներից մէկը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: