Մասիսի եկեղեցու հարեւանութեամբ,
գերեզմանոցի տարածքում
ամբողջովին մերկ կնոջ
դիակ է յայտնաբերւել
Նոյեմբեր 04, 2010 12:44
Այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 10:30-11:00-ի սահմաններում ոստիկանութեան Արարատի մարզային վարչութեան աշխատակիցները Մասիս քաղաքի գերեզմանոցին յարակից տարածքում յայտանբերել են կնոջ դիակ` բռնութեան հետքերով:
Կինն ամբողջովին մերկ վիճակում է եղել: Մահացած կնոջ մօտից գտել են քարեր, որոնց վրայ առկայ են եղել արեան հետքեր:
Ինչպէս NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը,դէպքի վայր են ժամանել ոստիկանութեան Արարատի մարզային վարչութեան պետ Մարգար Մելքոնեանը, Մասիսի ոստիկանապետ Գուրգէն Բեգլարեանը, օպերատիւ քննչական խումբն ու փորձաքրեագէտները: Մարզային վարչութեան պետը յանձնարարել է փորձաքրէագէտին, որպէսզի նախ լւանան յայտնաբերւած դիակի դէմքի արեան հետքերը, լուսանկարահանեն, որպէսզի կարողանան ճշտել նրա ինքնութիւնը:
Մարգար Մելքոնեանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանութիւնը մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն իրենց համար առաջնայինը անձի ինքնութիւնը ճշտելն է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: